Եվրոպայի մինչև 21 տարեկանների ֆուտբոլի առաջնության մեկնարկը մեր թիմի համար կտրվի հունիսի 8 –ին: Այդ օրը Հայաստանի թիմը Ֆարերյան կղզիների Տոֆտիր քաղաքում ուժերը կչափի դաշտի տերերի հետ: Դա որակավորման փուլի ծրագրով առաջին մրցամարտն է: Հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 20 : 30 –ին:
Մեր հավաքականի ավագ մարզիչ Ռաֆայել Նազարյանը ուսումնամարզական հավաքի է հրավիրել 25 ֆուտբոլիստի: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ –ն: