ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՊԱՏՄԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹՈՒՄ

11:17 - 14 Հուն, 2024

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) վերանայել է 1900թ.  Փարիզի օլիմպիական խաղերի շրջանակներում անցկացված  25 կիլոմետրանոց հեծանվավազքի արդյունքները: Այս մասին լրագրողներին հայտնել է ՄՕԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Ադամսը:

Մրցումներում երկրորդ տեղը զբաղեցրել է Մեծ Բրիտանիայի քաղաքացի Լլոյդ Գիլդեբրանդը։

Գործկոմը  համաձայնել է փոփոխություններ կատարել ՄՕԿ-ի պատմական փաստաթղթերում, որպեսզի արտացոլի այն փաստը, որ 1900թ. Փարիզի օլիմպիական խաղերի արծաթե մեդալը կստանա Ֆրանսիան, այլ ոչ թե Մեծ Բրիտանիան։ Այս մեդալը նվաճել է Լլոյդ Հիլդեբրանդը, որը երկրորդ տեղն է զբաղեցրել տղամարդկանց 25 կիլոմետրանոց մրցարշավում։

Վերջերս կատարված հետազոտությունները հանգեցրել են այն եզրակացությանը, որ թեև  Հիլդեբրանդը Մեծ Բրիտանիայի քաղաքացի էր, բայց  նա ծնվել ու մեծացել է Ֆրանսիայում և այդ երկրի  ակումբի կազմում է հանդես եկել  խաղերից առաջ և հետո:

Հիմնվելով նոր տեղեկատվության վրա՝ ՄՕԿ-ի գործկոմը որոշել է այդօրինակ դեպքերում կիրառել նման քաղաքականություն, - ասել է Ադամսը:

Ֆրանսիայի հավաքականը հանդիսանում է 1900թ. օլիմպիական խաղերի մեդալային հաշվարկով  հաղթող: Արդյունքների վերանայումից հետո ֆրանսիացիները ստացել են 27 ոսկե, 39 արծաթե եւ 37 բրոնզե մրցանակ: Մեծ Բրիտանիան, որը զբաղեցրել է երրորդ տեղը, այժմ ունի 31 մեդալ (15 ոսկե, 7 արծաթե եւ 9 բրոնզե):

 

Այլ նորություններ