Ռիո դե Ժանեյրոյի ամառային Օլիմպիական խաղերի երրորդ օրը պայքարը սկսեցին հրաձիգները:
Հայաստանի ներկայացուցիչ Հրաչիկ Բաբայանը, 10 մետր, օդամղիչ հրացան, 60 կրակոց վարժությունում հավաքելով 621,5 միավոր, զբաղեցրեց 24-րդ տեղը: Որակավորման փուլին մասնակցում էին 56 մարզիկներ:
Այս ձևում գրանցվեց նաև նոր ռեկորդ: Իտալացի մարզիկը հավաքեց 630.2 միավոր և առաջին տեղով դուրս եկավ եզրափակիչ:
Եզրափակիչ փուլում մեդալների համար կպայքարեն 8 մարզիկներ:
Լուսանկարներն՝ այստեղ
Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա
Պաշտոնական գործընկեր՝ Ucom
ՀԱՕԿ լրատվության բաժին