Օլիմպիական կրակի փոխանցավազքը արդեն հասել է Փարիզ: Ջահը մարզիկներն ու քաղաքական գործիչները տարել են Ֆրանսիայի մայրաքաղաքի պատմական թաղամասերով։
Առաջինը այդ պատվավոր առաքելությունը ավարտել է ֆուտբոլի աշխարհի և Եվրոպայի նախկին չեմպիոն Թիերի Անրին։
Բուրբոնյան պալատում՝ Ազգային ժողովի նստավայրում (Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը), փոխանցավազքը ստանձնել է խորհրդարանի 107-ամյա վետերան Ժան Թյուրկոն։
Այնուհետև օլիմպիական կրակը տեղափոխվել է պանթեոն՝ Ֆրանսիայի նշանավոր մարդկանց գերեզմանոց։
Երթուղին ներառում է Լուվրը, Աստվածամոր տաճարը և Բաստիլի հրապարակը, որտեղ 1789թ. հուլիսի 14-ին ապստամբ փարիզցիները ներխուժել են Բաստիլ և ազատ արձակել բանտարկյալներին, ինչը նշանավորել է 1789-1794թթ. ֆրանսիական հեղափոխության սկիզբը:
Նշենք, որ կրակը Հունաստանի Պիրեյ քաղաքի նավահանգստից մայիսի ութին Մարսել է հասցվել ֆրանսիական պատմական «Բելեմ» եռակայմ առագաստանավով։
Ֆրանսիայի տարածքով երկամսյա փոխանցավազքը կավարտվի Փարիզում՝ հուլիսի 26-ին, 33 –րդ ամառային օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ: