ՖԻԴԵ-ի նոր նախագահ ընտրվեց Արկադի Դվորկովիչը

10:18 - 04 Հոկ, 2018

Բաթումիում հոկտեմբերի 3-ին տեղի ունեցավ շախմատի միջազգային ֆեդերացիայի /ՖԻԴԵ/ կոնգրեսը: Օրակարգի գլխավոր հարցը ՖԻԴԵ-ի նոր նախագահի ընտրությունն էր: Հայաստանից մասնակցեց ՀՇՖ առաջին փոխնախագահ, միջազգային գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը, որը քվեարկեց ՌԴ փոխվարչապետ, ֆուտբոլի 2018թ. աշխարհի առաջնության կազմկոմիտեի տնօրեն Արկադի Դվորկովիչի օգտին: Նոր նախագահը հավաքեց 103, իսկ մյուս թեկնածուն` հույն Գեորգիոս Մակրոպուլոսը` 78 ձայն: Իր թեկնածությունն առաջադրել էր նաև անգլիացի Նայջել Շորթը: Բայց նա վերջին պահին փոխեց որոշումը և քվեարկեց Դվորկովիչի օգտին:


ՀԱՕԿ լրատվական բաժին

Այլ նորություններ