Շվեյցարիայի Լոզան քաղաքում, ամառային օլիմպիական միջազգային մարզական ֆեդերացիաների ասոցիացիայի (ASOIF) 47-րդ գլխավոր ասամբլեան համընկել է կազմակերպության 40-ամյակին:
ՄՕԿ –ի նախագահ Թոմաս Բախն իր ելույթում բարձր է գնահատել ASOIF-ի վերջին չորս տասնամյակների ընթացքում օլիմպիական շարժման մեջ ունեցած ձեռքբերումներն ու ներդրումը: Նա նաև ընդգծել է ասոցիացիայի անփոխարինելի դերը օլիմպիական խաղերի կայացման և արդիականացման գործում, ինչը լավագույնս դրսևորվել է << Տոկիո-2020 >> օլիմպիական խաղերին ընդառաջ, որոնք անցկացվել են աննախադեպ պայմաններում, Covid-19 համաճարակի ժամանակ:
ASOIF-ի նախագահ Ֆրանչեսկո Ռիչի Բիթին նախագահել է ասամբլեան և նշել, որ << Փարիզ - 2024 >> -ի որակավորման շրջանը բուռն ընթացքի մեջ է, և կարևոր է հավատարիմ լինել օլիմպիական խաղերի հաջող անցկացման գործին:
Փարիզի մարզահանդեսի կազմկոմիտեի նախագահ Թոնի Էստանգեն զեկուցել է խաղերի նախապատրաստական աշխատանքների առաջընթացի մասին: Նա ընդգծել է տոմսերի վաճառքում ունեցած հաջողությունները:
Ասամբլեան նաև հավանության է արժանացրել ASOIF-ի կանոնադրությունում որոշակի փոփոխություններ կատարելու մասին առաջարկը: