Հայաստանի ֆուտբոլի պրեմիեր լիգայի 9-րդ տուրում կայացավ երեք հանդիպում։ Գրանցվեցին հետևյալ արդյունքները․ << Գանձասար - Կապան >> - << Ուրարտու >> ՝ 0 ։ 2, << Լոռի Ֆա >> - << Արարատ >> ՝ 1 ։ 0 և << Շիրակ >> - << Ալաշկերտ >> ՝ 1։ 1։
<< Նոա >> թիմում ինը ֆուտբոլիստների կորոնավիրուսի թեստի դրական պատասխանի պատճառով, 9-րդ տուրի << Նոա >> - << Փյունիկ >> հանդիպումը հետաձգվել է:
Մրցաշարային աղյուսակը 13 միավորով գլխավորում է <<Ուրարտուն>>։ << Արարատը >>, << Ալաշկերտը >>, << Վանը >> << Լոռին >> ունեն 9-ական միավոր։ << Արարատ-Արմենիան >> 8 միավորով 6-րդն է։ 7 –ական միավոր ունեն << Նոան >> և << Գանձասար- Կապանը >>։ << Փյունիկը >> 5 միավորով զբաղեցնում է աղյուսակի նախավերջին, իսկ հետնապահ << Շիրակի >> հաշվին գրանցված է ընդամենը 2 միավոր։