Բասկետբոլի Հայաստանի կանանց առաջնությունը մոտենում է ավարտին: Նախավերջին խաղային օրը «Գյումրի»-ն 47:38 հաշվով հաղթեց «Նաիրի»-ին, «Ստեփանակերտ»-ը 60:41 հաշվով գերազանցեց «Էրեբուն»-ն, իսկ ԽՄՕՄՄ-ը 45:49 հաշվով զիջեց «Գրանդ Սպորտ»-ին:
Մրցումային վերջին օրը կկայանան «Ստեփանակերտ»– ԽՄՕՄՄ, «Գյումրի»-«Գրանդ սպորտ» «Նաիրի»-«Էրեբունի» զույգերի հանդիպումները: Այժմ մրցաշարի առաջատարը «Ստեփանակերտ» թիմն է, որին հաջորդում են «Գրանդ սպորտ»-ը և «Էրեբուն»-ին:
Բասկետբոլի Հայաստանի կանանց առաջնությունը կեզրափակվի նոյեմբերի 27-ին:
ՀԱՕԿ լրատվության բաժին