Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերում շարունակվում է մրցումային երրորդ օրը։
Հունիսի 23-ին պայքարի են դուրս եկել բռնցքամարտիկները։
49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից, որտեղ նրա մրցակիցը բելառուս Եվգենի Կարմիլչիկն էր։
Հայ բռնցքամարտիկը հաղթեց 5։0 հաշվով և դուրս եկավ 1/4 եզրափակիչ։
Այս փուլի մենամարտերը կայանալու են հունիսի 25-ին։
Այսօր Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկներից ռինգ դուրս կգան նաև Արման Դարչինյանը (75 կգ) և Անուշ Գրիգորյանը (51 կգ):