Տոկիոյի օլիմպիական խաղերի ընդհանուր ծախսը կազմել է 15,4 միլիարդ դոլար, - ՄՕԿ –ի 138-րդ նստաշրջանում ասել է կազմկոմիտեի գլխավոր քարտուղար Տոշիրո Մուտոն:
Նա նշել է , որ միջոցառման հետաձգումից հետո խաղերի բյուջեն վերանայվել է: Լրացուցիչ 900 միլիոն դոլար է ծախսվել օլիմպիական խաղերի անվտանգ անցկացման համար: