Ռոբերտ Հովհաննիսյանը երկրորդ հաղթանակը տոնեց Եվրոպայի առաջնությունում

10:15 - 14 Մայ, 2016

Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում կայացան երկրորդ տուրի հանդիպումները:

Հայաստանի ներկայացուցիչներից Հրանտ Մելքումյանը ոչ-ոքի խաղաց չեխ Ժիրի Ստոցեկի հետ: Ռոբերտ Հովհաննիսյանը երկրորդ հաղթանակը տոնեց, այս անգամ գերազանցելով Էլդար Գազանովին: Մանուել Պետրոսյանը հաղթեց Հովհաննես Գաբուզյանին: Արման Փաշիկյանը միավորը կիսեց շվեյցարացի Նոել Ստուդերի հետ: Զավեն Անդրիասյանն էլ պարտության մատնեց իտալացի Լուկա Մորոնիին: Սամվել Տեր-Սահակյանը սևերով առավելության հասավ թուրք Դենիս Դոգանին նկատմամբ: Գաբրիել Սարգսյանը պարտվեց:

Մայիսի 14-ին կկայանա երրորդ տուրը:


ՀԱՕԿ լրատվության բաժին 

Այլ նորություններ