ԴԱՐՈՎ ԱՊՐՈՂ ՉԵՄՊԻՈՆՈՒՀԻՆ

12:21 - 13 Հուն, 2021

Օլիմպիական ամենատարեց   չեմպիոնուհի, հունգարացի մարմնամարզուհի Ագնես Քելետին նշել է  ծննդյան 100-ամյակը: 

Նա ծնվել է Բուդապեշտում, 1921 թվականի հունվարի 9-ին: Ագնեսը մարմնամարզությամբ  սկսել է  զբաղվել 4 տարեկանում, իսկ  ազգային առաջնության հաղթողի կոչումը  նվաճել է 16 տարեկանում: 

Օլիմպիական խաղերին մասնակցելու նրա երազանքը գրեթե իրականություն էր  դարձել 1940 թվականին, երբ ճանաչվել էր երկրի  լավագույն մարմնամարզուհի: Բայց Քելետիի հույսերը խոչընդոտել է  պատերազմը:

1952թ․ Հելսինկիի  օլիմպիական խաղերում Քելեթին, որն արդեն 31 տարեկան էր, նվաճել է  մեկական ոսկե, արծաթե և երկու բրոնզե մեդալ: Չորս տարի անց Մելբուռնի մարզահանդեսում  մարմնամարզուհին  նվաճել է  ևս  չորս ոսկե և երկու արծաթե մեդալ: Մարզուհին 1954 թ․ աշխարհի առաջնությունում արժանացել է մեկական   ոսկե, արծաթե և  բրոնզե պարգևի:

Այլ նորություններ