ՀԱՕԿ լրատվականը շարունակում է «Ճանապարհ դեպի Մինսկ» նախագիծը, որտեղ ներկայացնում ենք հունիսի 21-30-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվելիք Եվրոպական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին: Շարքի 18-րդ հերոսն է հունահռոմեական ոճի ըմբիշ Կարապետ Չալյանը:
Կարապետ Չալյան
Մարզաձեւը։ Հունահռոմեական ըմբշամարտ
Ծնվել է։ 07/08/1993
Ծննդավայրը։ Գյումրի
Եվրոպական խաղերին մասնակցությունը։ 2-րդ անգամ
Ամենացավալի պարտությունը։ 2018թ. Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչում պարտությունը
Ամենակարեւոր հաղթանակը: 2013թ. աշխարհի երիտասարդական առաջնությունում նվաճած ոսկե մեդալը
Եվրոպական խաղերում…
«Գնում եմ հաղթանակի հետևից, սակայն, եթե չստացվի չեմպիոն դառնալ, բրոնզե մեդալն ավելի նախընտրելի է, քանի որ այն հաղթելով ես նվաճում՝ ի տարբերություն արծաթե մեդալի»։
Եվրոպական խաղերում հունահռոմեական ըմբշամարտի մրցումային օրերն են հունիսի 28-30-ը: