Շվեյցարիայի Լոզան քաղաքում անցկացվեց սուսերամարտի միջազգային ֆեդերացիայի հաշվետու – ընտրական վեհաժողովը:
Վերջին տարիներին մարզաձևը տարածում և զարգացում է ապրում աշխարհում: Այդ գործում անուրանալի է 2008թ . –ից մարզաձևի համաշխարհային ֆեդերացիայի ղեկավար, նախկին սուսերամարտիկ, ռուսաստանցի Ալիշեր Ուսմանովի դերը: Նրա ծառայությունները բարձր են գնահատում գործընկերները: Այդ հանգամանքը հաշվի առնելով, վեհաժողովի մասնակիցները, նրանց թվում ՝ ՀՀ սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ Արմեն Գրիգորյանը, միաձայն քվեարկեցին նախագահի միակ թեկնածու Ուսմանովի օգտին: Նրան առաջինը շնորհավորեց համաժողովի աշխատանքներին մասնակցող, սուսերամարտից օլիմպիական չեմպիոն, ՄՕԿ –ի առաջնորդ Թոմաս Բախը: