Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը Ստավանգերի մրցաշարում զբաղեցրեց երկրորդ տեղը:
Նորվեգական միջազգային մրցաշարի վերջին տուրում Արոնյանը խաղում էր Պենտալա Հարիկրիշնայի հետ: Պարտիայի 39-րդ քայլին գրոսմայստերները համաձայնեցին ոչ-ոքի արդյունքի հետ:
Միաժամանակ ընթացող Կարլսեն-Էլյանով պարտիան որոշիչ եղավ մրցաշարի համար: Վերջին տուրից առաջ թե Արոնյանը և թե Կարլսենն ունեին 5 միավոր: Կարլսենը հաղթեց և 6 միավորով գլխավորելով մրցաշարային աղյուսակը դարձավ Ստավանգերի մրցաշարի հաղթող:
Լևոն Արոնյանը 5,5 միավորով երկրորդ տեղում է:
ՀԱՕԿ լրատվության բաժին