ՇՆՈՐՀԱՎՈՐ ՁԵՐ ՏՈՆԸ, ՀԱՐԳԱՐԺԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐ

11:37 - 05 Հոկ, 2022

Մեր  երկրում   հոկտեմբերի 5 –ը  նշվում է  ուսուցչի  մասնագիտական տոնը: Այն որոշել է  ՅՈՒՆԵՍԿՕ –ն / 1994թ. /, որպես  կրթական ոլորտի աշխատողների մասնագիտական տոն:   Այդ առթիվ Հայաստանի ազգային  օլիմպիական կոմիտեն շնորհավորում է  հանրակրթական  դպրոցների, կրթական  հաստատությունների  և,  իհարկե,  մարզադպրոցների բոլոր մանկավարժներին  ու աշխատակիցներին  :

Սպորտի մասնագետները մարզիչ են, մանկավարժ, հոգեբան և դաստիարակ : Նրանք սիրով են կատարում իրենց աշխատանքը, գնահատում ու փայփայում, ուշադրության կենտրոնում են պահում  սաների  առօրյան : Նման հոգատարության շնորհիվ մարզադպրոց ոտք դրած երեխաները կապվում են սպորտի հետ, սիրում ընտրած մարզաձևը, մարզիչներին  ու քայլում են հաջողության ճանապարհով : Ուսուցիչները  նպատակադրված պարապմունքներով իրենց խնամարկյալներին հասցնում են չեմպիոնական պատվանդանին:

Հենց երեկ Իտալիայում ավարտվեց Եվրոպայի բռնցքամարտի պատանեկան առաջնությունը: Մեր թիմի հինգ տղաներ դարձան մրցանակակիր, իսկ հավաքականը  նվաճեց թիմային հաղթանակը:

Ուսուցչի օրն ընդգրկված  է  ՄԱԿ –ի  միջազգային տոնացույցում: 

Շնորհավոր Ձեր տոնը,  հարգարժան  մանկավարժներ :

 

Այլ նորություններ