Աշխաբադում անցկացվող ծանրամարտի աշխարհի 2018թ. առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Հակոբ Մկրտչյանը / 89 կգ / մեր պատվիրակության հաշվին առաջին մեդալը նվաճեց: Հրում վարժությունում 205կգ արդյունքով նա գրավեց երկրորդ տեղը և արժանացավ արծաթե մեդալի:Մինչ այդ Հակոբը պոկել էր 160 կգ: Նա երկամարտի 365 կգ գումարով զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը:
Հայաստանի մարզիկներից մրցահարթակ ելած Լիանա Գյուրջյանը / 71կգ / գրավել է 19-րդ, Իզաբելա Յայլյանը / 59 կգ / ` 9-րդ տեղը: Տղամարդկանց մրցաշարում Անդրանիկ Կարապետյանը / 81կգ / պոկում վարժությունում չկարողացավ սանձել պատվիրած նախնական քաշը / 171կգ /, 0 ստացավ և ձեռնունայն հեռացավ ասպարեզից:
Այսօր առաջնությունում մեր երկրից մասնակիցներ չկան:Վաղը մրցահարթակ կելնի Տաթև Հակոբյանը / 81 կգ /։ Նոյեմբերի 9-ին հանդես կգանԱրփինե Դալալյանը /+ 87 կգ / և Սիմոն Մարտիրոսյանը / 109կգ /:Հաջորդ օրը պայքարի կբռնվի գերծանրքաշային / + 109 կգ /Գոռ Մինասյանը:
ՀԱՕԿ լրատվական բաժին