ԾԱՆՐՈՐԴՆԵՐԸ ԿՄՐՑԵՆ ՏԱՇՔԵՆԴՈՒՄ

15:17 - 10 Սեպ, 2021

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան / IWF / հայտնել է, որ աշխարհի առաջնությունը կկայանա Ուզբեկստանի  մայրաքաղաք Տաշքենդում  ՝ դեկտեմբերի 7 – 17 –ը:

Մրցաշարի ավարտից հետո, դեկտեմբերի 20 – ին, տեղի կունենա մարզաձևի միջազգային ֆեդերացիայի  հաշվետու – ընտրական համագումարը: 

Անտարակույս, գործկոմի կազմը և կանոնադրությունը  լուրջ փոփոխություններ կկրեն,  քանզի դա ՄՕԿ –ի պահանջն է :

Միջոցառման գլխավոր նպատակն է, շարունակվող համավարակի պայմաններում, կազմակերպել և անցկացնել  մասնակիցների համար ապահով միջավայր:

Այլ նորություններ