IBA – Ի ՇՈՒՐՋ

10:37 - 26 Սեպ, 2022

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան  հայտնում է. << Ումար Կրեմլյովը ևս 4 տարի կմնա IBA-ի նախագահի պաշտոնում: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացել է բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (IBA)-ի արտահերթ նիստը, որտեղ կոնգրեսի անդամները վերահաստատել են իրենց վստահությունը գործող նախագահին: Երևանում կայացած արտահերթ նիստում կոնգրեսը դեմ է քվեարկել նոր ընտրություն անցկացնելուն: Քվեարկությանը մասնակցել է 146 ազգային ֆեդերացիայի ներկայացուցիչ, որից 106-ը քվեարկել են դեմ, 36-ը կողմ, 4-ը ձեռնպահ:

Կոնգրեսի նիստում ֆեդերացիաների ներկայացուցիչների վստահությունը ևս մեկ անգամ ստանալուց հետո Ումրար Կրեմլյովը նշել է, որ IBA-ն անկախ և ուժեղ կազմակերպություն է: Կրեմլյովը նաև ասել է, որ բռնցքամարտի աշխարհը պետք է մտածի վաղվա օրվա մասին, որպեսզի պարզ ճակատով նայի այն երեխաների ու մարզիկների աչքերին, ովքեր ընտրել են զբաղվել բռնցքամարտով: Կրեմլյովը նաև հավելել է, որ ջանք չի խնայելու, որպեսզի բռնցքամարտը դառնա աշխարհի ամենամասսայական, ամենապահանջված և մեծ հետաքրքրություն վայելող մարզաձևը:

Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին Ստամբուլում կայացած Կոնգրեսում Ումար Կրեմլյովը առանց մրցակցության ընտրվել էր IBA-ի նախագահ, քանի որ միակ թեկնածուն էր։ Երկրորդ թեկնածուն՝ Վան դեր Վորստը, կասեցվել է քարոզարշավի կանոնները խախտելու համար: Հետագայում Լոզանի մարզական արբիտրաժային դատարանը (CAS) արդարացրեց Վան դեր Վորսթին, որից հետո IBA-ի տնօրենների խորհուրդը որոշեց անցկացնել ևս մեկ արտահերթ համագումար՝ վերընտրությունների վերաբերյալ որոշում կայացնելու համար։

ՀԳ.Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիան շնորհավորում է Ումար Կրեմլյովին հերթական հաղթանակի կապակցությամբ և հույս հայտնում, որ կսերտացնեն գործակցությունն ու կնապաստեն մարզաձևի զարգացմանը >> :

Իր հերթին Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ)  հետևյալ  պաշտոնական հաղորդագրությունն է տարածել. <<  ՄՕԿ-ը ծայրահեղ անհանգստացած է IBA-ի արտահերթ նիստից: Բացի նոր ընտրությունների գաղափարը մերժելը, Ուկրաինայի բռնցքամարտի ֆեդերացիային IBA-ից հեռացումը կատարվել է վիճահարույց մեղադրանքների արդյունքում, ինչպես նաև քվեարկության գործընթացը կատարվել է քաոսային պայմաններում: Երևանում կատարված իրադարձությունները կքննվեն կազմակերպության առաջիկա նիստում >> :

 

Այլ նորություններ