Պատվաբեր մրցելույթներ Բալկանյան խաղերում

11:00 - 18 Փետ, 2019

Մրցաշրջանում իր առաջին արտագնա մրցուղերթն ավարտեց Հայաստանի աթլետիկայի թիմը: Թուրքիայի Ստամբուլում ուսումնամարզական հավաք անցկացնելուց հետո մեր  մարզիկները մասնակցեցին  Բալկանյան երկրների ձմեռային առաջնությանը:

Հայաստանի ներկայացուցիչ, կապանցի 24 –ամյա  եռացատկորդ Լեւոն Աղասյանը գերազանցեց իր բոլոր`  12  մրցակիցներին և 16մ 71սմ   արդյունքով  նվաճեց հաղթողի կոչումը` իրենից ետ թողնելով հաջորդաբար երկրորդն ու երրորդը ճանաչված Ադրբեջանի / 16, 68 / և Թուրքիայի / 16, 21 / պատվիրակներին:

Սպասելիքները գերազանցեց Երվանդ Մկրտչյանը: Ինը մասնակից  էր հայտավորված 1500 մ վազքատարածությունում: Հայ վազորդը, ում մարզումային պայմանները Գյումրիում  մեղմ ասած լիարժեք չեն, ցույց տվեց 3. 44, 55 ժամանակ և գրավեց պատվավոր երրորդ տեղը:

Մրցավարտից հետո  մեր աթլետները տեղում շարունակում են մարզումները և Երևան կվերադառնան փետրվարի 22 – ին

 

ՀԱՕԿ լրատվական բաժին

 

Այլ նորություններ