Երևանում մեկնարկել է սուսերամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը:
Մրցումային առաջին օրը մարզիկները ելույթ ունեցան ճկասուսեր ձևում: Հայաստանի չեմպիոնի կոչմանն արժանացավ Մայքլ Հովհհանիսյանը, երկրորդ տեղը զբաղեցրեց Արմեն Դալաքյան, բրոնզե մեդալակիրներ դարձան Հենրիկ Բալիկյանը և Հայկ Բարսեղյանը:
Փետրվարի 12-ին մրցահարթակ դուրս կգան խոցասուսերակիրները:
Հայաստտանի առաջնությանը մասնակցում է ավելի քան 100 մարզիկ Երևանից, Բյուրեղավանից, Գյումրիից և Վանաձորից:
Առաջնությունը մեկնարկել է փետրվարի 11-ին և կեզրափակվի 13-ին:
Լուսանկարներն` այստեղ
ՀԱՕԿ լրատվության բաժին