Այսօր, Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում մեկնարկել է թենիսի «Fed Cup»-ի եվրոաֆրիկյան տարածաշրջանի խաղարկությունը, որին մասնակցում է նաեւ Հայաստանի հավաքականը: Այս մասին ՀԱՕԿ լրատվականին հայտնեց Հայաստանի թենիսի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Գեւորգ Կարամանուկյանը:
Մրցաշարի մեկնարկային օրը մեր ընտրանին պարտություն է կրել Մալթայից:
Հայաստանի հավաքականի հետ A խմբում ընդգրկված են Հունաստանը եւ Մալթան: Մեր ընտրանու կազմում հանդես են գալիս Մարիա Դավթյանը, Աննա Մովսիսյանը, Գաբրիելա Հակոբյանը, թիմի ավագը` Գայանե Մովսիսյանն է:
Մրցաշարը կշարունակվի մինչեւ հունիսի 17-ը: