Սկսվեց Հայաստանի ֆուտբոլի Fastex գավաթի խաղարկությունը:
1/8 եզրափակիչ փուլի առաջին խաղում «Արարատ» և «Արարատ-Արմենիա» թիմերը մրցեցին Արմավիրում: Խաղն ավարտվեց «Արարատ-Արմենիայի» բացահայտ առավելությամբ՝ 4։0։
Մրցակարգի համաձայն «Արարատը» դուրս մնաց պայքարից, իսկ հաղթողը մտավ քառորդ եզրափակիչ։
Այսօր տեղի կունենա երեք խաղ. «Միկան» կհյուրընկալի «Գանձասարին», «Վեստ Արմենիան»` «Ալաշկերտին» իսկ «Սյունիքը»` «Շիրակին»:
Հոկտեմբերի 6-ին նախատեսված են «Լեռնային Արցախ» - «Վան» և ԲԿՄԱ - «Նոա» հանդիպումները: