Այսօր Բեռլինում մեկնարկած շախմատի հավակնորդների մրցաշարի առաջին տուրում Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Չինաստանի ներկայացուցիչ Դին Լիժենի հետ: Պարտիան ավարտվեց 22-րդ քայլում` դիրքի եռակի կրկնությամբ:
Մարտի 11-ին, երկրորդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով կխաղա ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի հետ:
Լուսանկարը՝ President.am