Ֆուտբոլի աշխարհի 2022թ. առաջնության ընտրական փուլի ծրագրով Հայաստանի ազգային հավաքականը Ռեյկյավիկում մրցեց Իսլանդիայի ընտրանու հետ:
Առաջինը հաջողության հասավ մեր թիմը: Մրցման 35-րդ րոպեին Կամո Հովհաննիսյանը բացեց հաշիվը, որը մեծ ուրախություն պարգևեց հայ ֆուտբոլասերներին: Երկրորդ խաղակեսում, ավաղ, տանտերերը հավասարեցրին հաշիվը և մրցավեճում գրանցվեց ոչ- ոքի ՝ 1 : 1:
Մրցաշարային աղյուսակը 18 միավորով գլխավորող Գերմանիայի թիմից հետո, երկրորդ և երրորդ հորիզոնականները 12 –ական միավորով զբաղեցնում են Հյուսիսային Մակեդոնիայի և Հայաստանի հավաքականները:
Կաշվե գնդակի հայաստանցի վարպետներին Բուխարեստում հոկտեմբերի 11 –ին կհյուրընկալի Ռումինիայի թիմը: