Օլիմպիական խաղերի չեմպիոն, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Հոկսեն Միրզոյանը վստահեցնում է՝ «Օլիմպավան»-ը Հայաստանին շատ էր պետք:
«Տպավորությունս գերազանց է: Նման կառույց Հայաստանին շատ էր պետք: Սա բացառիկ երևույթ է: Առաջին հայացքից շատ շքեղ և ամուր կառույց է: Շատ օգտակար կլինի մեր հետագա մարզումների համար:
ՀԱՕԿ-ը մինչ օրս չուներ իր առանձին կառույցը: Այժմ աշխատակիցները հնարավորություն կունենան առանձին աշխատասենյակներև հույս ունեմ դա կնպաստի նաև սպորտի զարգացմանը: Դահիլճը գեղեցիկ էր, բայց մարզումների ժամանակ կերևան առավելություններն ու թերությունները»,- նշեց Օլիմպիական խաղերի չեմպիոնը:
«Օլիմպավան»-ի շինարությունը մեկնարկել էր 2013 թվականին: Բացառապես ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անձնական միջոցներով կառուցված Օլիմպավանը օլիմպիական հսկա մարզաբազա է, իր մոտ 7500 քմ. մակերեսով։Մարզաբազան պատրաստ է իր հարկի տակ ընդունել ավելի քան 300 մարզիկի, ապահովված է մարզումների համար միջազգային չափորոշիչներին համապատասխանող բոլոր անհրաժեշտ պայմաններով: