Արդեն հունի մեջ է մտել Երևանում անցկացվող Եվրոպայի բռնցքամարտի երիտասարդական առաջնությունը:
Անցած երեք օրերին վաստակավոր մարզիչ Վազգեն Բադալյանի գլխավորած տղաների հավաքականից յոթն են ռինգ ելել ու հաղթել:
Էրիկ Առստամյանը / 54 կգ / պարտության է մատնել մալթացի մրցակցին, Ոսկան Ոսկանյանը / 60 կգ / և Արմեն Պողոսյանը / 75 կգ / ՝ իսրայելցիներին, Արթուր Մկրտչյանը / 63, 5 կգ / և Յուրա Բաբլումյանը / 67 կգ / Բոսնիա Հերցոգովինայի պատվիրակներին, Արման Միսկարյանը / 71 կգ / ՝ ալբանացուն, իսկ գերծանրքաշային Ալբերտ Հարությունյանը նոկաուտի է ենթարկել մոլդովացուն:
Այսօր՝ առաջնության չորրորդ օրը, երեկոյան մրցահերթում, Գոռ Ազիզյանը / 57 կգ / մրցելու է էստոնացու հետ: