ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ՁԵՎԱՉԱՓՈՎ

11:27 - 14 Օգո, 2023

Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (IBA) հերթական համագումարը տեղի կունենա դեկտեմբերի 9-ին` ԱՄԷ-ի Դուբայ քաղաքում։  Այդ մասին արդեն պաշտոնական հրավեր են ստացել  ազգային ֆեդերացիաները: Միջոցառումն անցկացվելու է հիբրիդային ձևաչափով։ 

Ազգային ֆեդերացիաները   կարող են ներկայացնել առաջարկներ՝ համաձայն IBA-ի կանոնադրության: Յուրաքանչյուր առաջարկ պետք է  ունենա իր բացատրությունը և  կոնգրեսի օրակարգում  ընդգրկելու պատճառները։

Համաժողովին զուգահեռ  նախատեսվում է անցկացնել  բռնցքամարտի համաշխարհային ֆորումը և IBA Champions Night-ը։ Անցյալ տարի նշած երեք միջոցառումները տեղի են ունեցել  Աբու Դաբիում։ 

Այլ նորություններ