Ապրիլի 27-29-ը «Գրանդ սպորտ» մարզաառողջարարական համալիրի 50 մետրանոց լողավազանում կանցկացվի Հայաստանի լողի առաջնությունը, ինչի արդյունքներով կկազմավորվի միջազգային կարեւոր մրցաշարերին մասնակցող հավաքականի կազմը:
ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում այս մասին հայտնեց լողի հայկական դաշնության գլխավոր քարտուղար Ռաֆայել Վասիլյանը:
Հուլիսի 16-30-ը Բուդապեշտում կանցկացվի ջրային մարզաձեւերի աշխարհի առաջնությունը:
Լողի աշխարհի առաջնությունը, 25 մետրանոց լողավազանում, կկայանա դեկտեմբերի 13-17-ը Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում:
Հունիսին Ծաղկաձորում մեծահասակներն ու պատանիները կանցկացնեն համատեղ ուսումնամարզական հավաք:
Օգոստոսի վերջին Ինդիանապոլիսում (ԱՄՆ) կկայանա պատանիների (մինչեւ 18 տարեկան) եւ աղջիկների (մինչեւ 17 տարեկան) աշխարհի առաջնությունը:
Այս տարիքային խմբի Հայաստանի առաջնությունը կկայանա հոկտեմբերի 15-17-ը.
«Նախատեսում ենք առաջին անգամ այն անցկացնել Արցախում, որտեղ այժմ փորձում են լողը զարգացնել որպես մարզաձեւ: Իհարկե մրցաշարն Արցախում անցկացնելու համար պետք է նախապատրաստել անհրաժեշտ ենթակառուցվածքներ»,- նշեց Ռաֆայել Վասիլյանը: