Փետրվարի 28-ին Ծաղկաձորում մեկնարկել է լեռնադահուկային սպորտի Հայաստանի բաց առաջնությունը: Միջազգային ֆեդերացիայի հաստատմամբ` այս մրցաշարն օլիմպիական վարկանիշային է:
Առաջնությանը մասնակցում են միայն Հայաստանի ներկայացուցիչները` ավելի քան 40 լեռնադահուկորդ բոլոր մարզերից: Այս մասին ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նշեց Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը: Նա վստահ է, որ մեր առաջատար մարզիկները բարելավելու են իրենց վարկանիշային միավորները:
Լեռնադահուկորդները կմրցեն հատուկ եւ հսկա ոլորավայրէջքներում:
Առաջնությունը կտեւի մինչեւ մարտի 3-ը: