«ՆՈԱՆ» ԱՌԱՋԱՏԱՐՆ Է

11:07 - 06 Մայ, 2024

Ավարտվեցին Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 32 –րդ փուլի հանդիպումները: Գրանցվեցին հետևյալ արդյունքները. «Վան» - «Արարատ-Արմենիա»` 0:5 (0:1) «Վեստ Արմենիա» - «Փյունիկ»` 1:4 (0:2) ԲԿՄԱ - «Արարատ»` 1:3 (1:0), «Ուրարտու» - «Շիրակ»` 0:0 (0:0), «Նոա» - «Ալաշկերտ»` 2:1 (1:0):

«Նոաի» խաղացող Արթուր Միրանյանը առաջնությունում մրցակիցների դարպասը գրավել է 21 անգամ և գլխավորում է լավագույն ռմբարկուների ցանկը:

«Նոան» 71 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարն է: Նրանից  մեկ միավոր պակաս ունի  «Փյունիկը» , իսկ լավագույն  եռյակը 68 միավորով եզրափակում է  «Արարատ-Արմենիան»:

33 –րդ փուլի հանդիպումները նշանակված են մայիսի 8 – 10 –ը:

 

Այլ նորություններ