Բռնցքամարտի աշխարհի առաջնության տաշքենդյան ստուգատեսում քառորդ եզրափակիչ մտած Հայաստանի երեք պատվիրակներից առաջինը կիսաեզրափակիչ անցավ և իր համար առնվազն բրոնզե մեդալ ապահովեց Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի եռակի բրոնզե մրցանակակիր, օլիմպիական խաղերի բրոնզե դափնեկիր գյումրեցի Հովհաննես Բաչկովը/ 63 , 5 կգ /:
Մեր անվանի վարպետը կոլումբիացի Մանուել Վիաֆարայի նկատմամբ հաղթանակ տոնեց միավորների բացահայտ առավելությամբ:
Հուսանք, որ Հովհաննեսի հաջողությունը այսօր կկրկնեն նաև Նարեկ Մանասյանը / 92 կգ / և Ռաֆայել Հովհաննիսյանը / 86 կգ /: