ՀԱՕԿ – ի նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավերով 2014թ. Հայաստան այցելած ՄՕԿ –ի և ԵՎՕԿ –ի նախագահների աշխատանքային առօրյան հագեցած էր :
Հյուրերը տպավորվեցին Երևանի Դավիթաշեն թաղամասում այն ժամանակ դեռևս կառուցվող օլիմպիական մարզահամալիրով : Նրանց հաճելիորեն զարմացրեց հատկապես այն , որ ավելի քան մեկ հեկտար հողատարածքի վրա ստեղծվող մարզավանը կունենա մենապայքարային , ջրային , կիրառական , խաղային մարզադահլիճներ, սննդի , հյուրանոցային , բուժսպասարկման, հակադոպինգի և օժանդակ սպասարկման այլ կետեր:
Շրջագայության ընթացքում ՄՕԿ –ի նախագահ Թոմաս Բախն ասաց, որ ուրախալի է այդ ամենը , որոնց գոյության համար անուրանալի է ՀԱՕԿ –ի նախագահ Գագիկ Ծառուկյանի դերը : Ըստ էության նա մեծ ծառայություն ունի Հայաստանում օլիմպիական գաղափարների տարածման , ֆիզկուլտուրայի և մեծ սպորտի զարգացման գործում : Այդ են վկայում միջազգային պատասխանատու մրցաշարերում Հայաստանի մարզիկների նվաճումները :
Թոմաս Բախը, Գագիկ Ծառուկյանը և Հրանտ Շահինյանի այրի տիկին Էմմա Շահինյանը Երևանում կատարեցին օլիմպիական խաղերի հայաստանցի առաջին չեմպիոնի հուշարձանի բացումը, որը ստեղծվել է ՀԱՕԿ –ի նախագահի նախաձեռնությամբ:
Թոմաս Բախի գլխավորած պատվիրակության հայաստանյան այցը մեծ նշանակություն ունեցավ ՀԱՕԿ - ի հետ միջազգային մարզական գլխավոր կառույցների ղեկավարների հարաբերությունների ամրապնդման համար :
Հյուրերը եկան , տեսան , ճանաչեցին հայրենական սպորտի պատմությունը , գնահատեցին հայ վարպետների բարձր նվաճումները միջազգային ամենակարևոր մրցաշարերում : Հարգեցին նաև մեր ժողովրդի բարությունը , հայկական հյուրասիրությունը , բարի կամեցողությունը և իհարկե՝ բարձր արժանապատվությունը :