ԵԹԵ ՉԽԱՆԳԱՐԻ ՀԱՄԱՃԱՐԱԿԸ

11:56 - 03 Հուն, 2020

Անկախ պետությունների hամագործակցության   / ԱՊՀ /  երկրների մասնակցությամբ հնարավոր է կայանա խոշոր մարզահանդես։ Նախատեսված է Կազանում առաջիկա սեպտեմբերին կազմակերպել և անցկացնել ԱՊՀ երկրների առաջին  խաղերը։

Սպասվում է 11 երկրների  14 - 23 տարեկան  ավելի քան 2, 5 հազար  մարզիկների մասնակցություն։ Մրցասպարեզներում պայքար կմղվի 21 մարզաձևերում խաղարկվող   280  մեդալների հավաքածուների  համար։

Մրցումները կանցկացվեն 15 մարզահամալիրներում։

Խաղերի անցկացման գաղափարը պատկանում է ՌԴ –ին։ Առաջարկն  արվել է 2018թ․ սեպտեմբերի 28 –ին, Դուշանբեում տեղի ունեցած ԱՊՀ երկրների նիստում։

Այլ նորություններ