Աշխարհի առաջնություն. Հայ ըմբիշները վերադառնում են մեկ ոսկե մեդալով և 3 ուղեգրով

09:08 - 13 Սեպ, 2015

Լաս Վեգասում կայացած ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացրեցին  հունահռոմեական ոճի ըմբիշներ՝ Ռոման Ամոյանը (59 կգ), Միհրան Հարությունյանը (66 կգ), Վարշամ Բորանյանը (71 կգ), աշխարհի 2014թ. չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ), Էդուարդ Սարգսյանը (80 կգ), Մաքսիմ Մանուկյանը (80 կգ) և Էդգար Խաչատրյանը (130 կգ):

Մեր հավաքականից ոսկե մեդալակիր դարձավ աշխարհի չեմպիոն, 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը: Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց 66կգ քաշային կարգի Միհրան Հարությունյանը, ով մրցավարների կողմակալության զոհ դարձավ:

Արայիկ Բաղդադյանի գլխավորած ազատ ոճի ըմբշամարտի Հայաստնի հավաքականը՝ Գարիկ Բարսեղյանը (57 կգ), Վոլոդյա Ֆրանգուլյանը (61 կգ), աշխարհի 2013թ. չեմպիոն Դավիթ Սաֆարյանը (65 կգ), Գրիգոր Գրիգորյանը (74 կգ), Մուսա Մուրթազալիևը (86 կգ), Էդգար Ենոքյանը (97 կգ) և Լևան Բերիանիձեն (125 կգ) մեդալ չնվաճեց:

Հայաստանի համար Օլիմպիական ուղեգիր նվաճեց միայն Լևան Բերիանիձեին, ով պարտվել էր մեկնարկում, սակայն հնարավորություն էր ստացել շարունակել պայքարը բրոնզե մեդալի համար, քանի որ նրան հաղթած թուրք ըմբիշը հասավ եզրափակիչ:

Սփոփիչ առաջին գոտեմարտերում նա հաղթեց իսպանացի Կուբա Վասկեսին (11:0) և ղազախ Դաուլետ Շաբանբային (3:2), սակայն բրոնզե մեդալի համար պայքարում  0:11 հաշվով զիջեցռուս Բիլյալ Մախովին և բավարարվեց 5-րդ տեղով:

Հայաստանի ըմբիշներից Ռիո-2016-ի համար ուղեգրեր ապահովեցին Արթուր Ալեքսանյանը, Միհրան Հարությունյանը և Լևան Բերիանիձեն: 

 

Այլ նորություններ