«Ճանապարհ դեպի Մինսկ». Արմեն Մելիքյան

15:03 - 19 Հուն, 2019

ՀԱՕԿ լրատվականը շարունակում է «Ճանապարհ դեպի Մինսկ» նախագիծը, որտեղ ներկայացնում ենք հունիսի 21-30-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվելիք Եվրոպական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին: Շարքի 17-րդ հերոսն է հունահռոմեական ոճի ըմբիշ Արմեն Մելիքյանը:

Արմեն Մելիքյան

Մարզաձեւը։ Հունահռոմեական ըմբշամարտ

Ծնվել է։ 07/02/1996

Ծննդավայրը։ Էջմիածին

Եվրոպական խաղերին մասնակցությունը։ Առաջին անգամ

Ամենացավալի պարտությունը։ 2018թ. Եվրոպայի առաջնությունում պարտությունը

Ամենակարեւոր հաղթանակը: 2013թ. Եվրոպայի պատանեկան առաջնությունում նվաճած ոսկե մեդալը

Եվրոպական խաղերում

«Գնում եմ ոսկե մեդալ նվաճելու համար: Եթե չստացվի, պետք է չհանձնվել, աշխատել, որ ստացվի ավելին»։

Եվրոպական խաղերում հունահռոմեական ըմբշամարտի մրցումային օրերն են հունիսի 28-30-ը:

 

Այլ նորություններ