Ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունը կանցկացվի Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում՝ 2022թ. հունիսի 18-ից հուլիսի 3-ը։
Որոշումը կայացել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի և ՖԻՆԱ-ի նախագահ Հուսեյն Ալ-Մուսալամի հանդիպումից հետո։
ՖԻՆԱ –ի ղեկավարը երախտագիտության խոսք է ասել մրցումների կազմակերպիչներին՝ դժվարին ժամանակներում այդ մրցաշարն անցկացնելու պատրաստակամության համար։ Սա մեծ աջակցություն է և կարևոր է, որ ամռանը ջրային մարզաձևերի ներկայացուցիչները կկարողանան մեկտեղվել և մասնակցել առաջնությանը:
Միջազգային ֆեդերացիան (FINA) ավելի վաղ հետաձգել էր աշխարհի երկու առաջնություն։
Ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունում մեդալներ են խաղարկվում լողում, դայվինգում / սուզալող /, ջրացատկում, ջրագնդակում և արտիստիկ /սինխրոն / լողում: