Բասկետբոլի Ա լիգա. «Ուրարտուն» շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը

10:32 - 05 Փետ, 2018

Հանգստյան օրերին տեղի ունեցան բասկետբոլի Հայաստանի Ա լիգայի առաջնության 12-րդ տուրի հանդիպումները: Առաջատարները շարունակում են շարժվել առաջ:

Տուրի առաջին խաղում «Արթիկը» սեփական հարկի տակ 82-72 հաշվով առավելության հասավ «Շիրակի» նկատմամբ: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Արման Հակոբյանը («Արթիկ»): Նա վաստակեց 24 միավոր:

ՖԻՄԱ-ն իր խաղադաշտում հաղթեց «Գրանդ սպորտին»՝ 78-57:  Լավագույն խաղացող ճանաչվեց Գոռ Գյագունցը (ՖԻՄԱ)՝  28 միավորով:

«Ուրարտուն» հյուրընկալվելիս 106-69 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Արցախի» նկատմամբ: Խաղի ամենաարդյունավետ բասկետբոլիստը Էդգար Բաբայանն էր, որը վաստակեց 46 միավոր:

«Ուրարտուն» շարունակում է միանձնյա գլխավորել Ա լիգայի մրցաշարային աղյուսակը:

 

Լուսանկարը՝ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի

 

Այլ նորություններ