Միջազգային օլիմպիական կոմիտեի / ՄՕԿ / համակարգող հանձնաժողովի ղեկավար Ջոն Քոութսը կարծում է, որ Տոկիոյի օլիմպիական խաղերը կարող են տարբերվել ավանդականից, որին մենք սովոր էինք, իսկ կազմակերպիչները կհանդիպեն << իրական խնդիրների >>։
Կազմկոմիտեն պետք է հաշվի առնի այն հանգամանքը, որ խաղերի ժամանակ COVID-19- ի դեմ պատվաստանյութը կամ չի լինի, կամ էլ կլինի ՝անբավարար քանակով: Կան խնդիրներ, որոնք վերաբերում են 206 երկրների մարզիկների անվտանգությանը։ Ամեն դեպքում հնարավոր չէ կրկին հետաձգել խաղերը։
Առաջիկա հոկտեմբերին, եթե նույնիսկ որոշակիորեն նվազի վիրուսը, բայց այն լիովին վերացած չլինի , ՄՕԿ –ը կորոնի այլ տարբերակներ։