Հայաստանի կանանց շախմատի առաջատարներ Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը մեկնարկային տուրից հետո դուրս մնացին Թեհրանում ընթացող շախմատի կանանց աշխարհի առաջնությունից:
Մեկնարկային տուրի երկրորդ պարտիայում հայ շախմատիստուհիներն այսօր պարտություն կրեցին, համապատասխանաբար, Նի Շիգունից (Չինաստան) եւ Ռութ Պադմինիից (Հնդկաստան) եւ երկու պարտիաների արդյունքով դուրս մնացին 1/32 եզրափակչից:
Լուսանկարը` մրցաշարի պաշտոնական կայքի