Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան հայտնում է, որ Splash League-ի հետ համատեղ Թումոյում անցկացվեց 3x3 բասկետբոլի Հայաստանի բաց գավաթի մրցաշար։
Մրցաշարին մասնակցում էին թիմեր Երևանից, Արթիկից, Կապանից և Գյումրիից։
Հաղթող ճանաչվեց Ռեդ Բուլ (Ավետիս Չեքմերյան, Մանո Հալաջյան, Վարանդ Քելեջյան, Վահե Գրիգորյան) թիմը, իսկ երկրորդ և երրորդ հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցրին «Ապարան-Արթիկ․ տրանզիտ» ( Արման Դանիելյան, Մխիթար Վարդանյան, Էդգար Սիմոնյան, Նորայր Ստեփանյան) և «Գյումրի» (Հայկազ Գրիգորյան, Վարագա Նազարյան, Ամին Հուսեյնի, Աղաս Սահակյան) թիմերը: