Տոկիոյի բնակիչների ավելի քան կեսը կարծում է, որ 2021-ի ամռանը նախատեսված օլիմպիական խաղերը կամ կրկին պետք է հետաձգվեն կամ ` ընդհանրապես չեղյալ հայտարարվեն։ Ասածը հիմնավորել են սոցհարցումները։
Հարցվածների 27.7% -ը հանդես է եկել օլիմպիական խաղերի ամբողջական չեղարկման օգտին, 24% -ը կարծում է, որ խաղերը պետք է կրկին հետաձգել, 46.3% -ը հանդես է եկել այն ժամանակին անցկացնելու օգտին, իսկ 31,1% -ը կարծում է, որ պետք է կայանա նվազ՝ կարճ ձևաչափով:
Հարցումն անցկացվել է հունիսի 26-28-ը՝ պատահական հեռախոսազանգերի միջոցով։ Արձագանքել է 1030 մարդ: