«2018թ. Եվրոպայի առաջնությունում Հայաստանի պատանի մարմնամարզիկները կպայքարեն երրորդ ամառային պատանեկան օլիմպիական խաղերի վարկանիշի համար»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը.
«Մենք ունենք խոստումնալից հեռանկարով մի քանի պատանիներ: Եվրոպայի 2018 թվականի առաջնությունը կընթանա միաժամանակ և´ տղամարդկանց և´ երիտասարդների հետ: Կփորձենք ձեռք բերել Բուենոս-Այրեսի պատանեկան օլիմպիական խաղերի վարկանիշ: Դրա համար անհրաժեշտ է ընդգրկվել բազմամարտի 16 լավագույն մարզիկների ցանկում: Եթե աշնանը նախատեսվող Թբիլիսիի հավաքը ստացվի, անպայման կհրավիրենք պատանի մարմնամարզիկների»,-ասաց մարզիչը: