Սենա գետի ջրի որակը չի համապատասխանում այն չափանիշներին, որոնք սահմանել են հանրային առողջապահական մարմինները և ջրային մարզաձևերի համաշխարհային կազմակերպությունը՝ ի շահ լողորդների առողջության:
ՖԻՆԱ-ն և Ֆրանսիայի ջրային մարզաձևերի ֆեդերացիան չեղարկել են բաց ջրերում լողի աշխարհի առաջնությունը:
Առողջապահության տարածաշրջանային գործակալությունը կշարունակի վերահսկել ջրի որակը և դրական արդյունքի պարագայում օգոստոսի կեսերին կանցկացվեն մի քանի թեսթային մրցումներ:
Փարիզի քաղաքապետարանի ջանքերով արդեն զգալիորեն բարելավվել է Սենայի ջրի որակը: