Տոկիոյում և հարակից վարչատարածքներում , կորոնավիրուսի դեպքերի աճի պատճառով, հուլիսի 12-ից օգոստոսի 22-ը հայտարարվել է արտակարգ դրություն: Բանն այն է, որ Ճապոնիայում հայտնաբերվել է նաև նոր ՝ դելտա շտամ վարակը:
Կազմակերպիչները որոշել են Տոկիոյում և հարակից բնակավայրերում նշանակված օլիմպիական մրցաշարերն անցկացնել առանց հանդիսականների ներկայության:
<< Կիոդո >> գործակալությունը հայտնում է, որ հուլիսի ութին Ճապոնիա է ժամանել ՄՕԿ –ի նախագահ Թոմաս Բախը: Նա երեք օր կգտնվի ինքնամեկուսացման մեջ, իսկ այցի պաշտոնական ծրագիրը կսկսվի հուլիսի 12 –ից: