Ինչպես հայտնի է, Աշոցքում անցկացված Հայաստանի դահուկավազքի առաջնության առաջին փուլում առավել հաջող են հանդես եկել տանտերերը: Նրանք մրցակիցների նկատմամբ առավելության հասան նաև երկրորդ փուլում, որը նույնպես անցկացվեց Աշոցքում:
Երկու մրցաշարերի ընդհանուր հաշվարկով Հայաստանի բացարձակ չեմպիոններ դարձան Թադևոս Պողոսյանը և Կատյա Գալստյանը: Ազատ և դասական ոճերում տղամարդիկ մրցեցին 10 կմ. , իսկ կանայք ՝ 5 կմ. դահուկուղիներում: