ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԲԱԼԿԱՆՅԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

10:42 - 05 Փետ, 2020

Այսօր ` փետրվարի 5 –ին Ստամբուլ մեկնեց Հայաստանի աթլետիկայի հավաքականը: ՀՀ վաստակավոր մարզիչ, կապանցի Արսեն Պետրոսյանը  ինը  մարզիկ է ուղեկցում / վազորդ, ցատկորդ , նետորդ / ուսումնամարզական հավաքի, որը կտևի մինչև փետրվարի 20 –ը: Այդ ընթացքում Հայաստանի ներկայացուցիչները կմասնակցեն Բալկանյան երկրների ձմեռային բաց առաջնություններին: Ասպարեզները կտրամադրվեն  նախ ` մինչև 20 տարեկան  / փետրվարի 9 –ին /,ապա` մեծահասակների / փետրվարի 16 –ին / մասնակցությամբ մրցումներին:

Երիտասարդների ստուգատեսին,  հավաքում գտնվող մարզիկներին կմիանան նաև  Գյումրիից, Վանաձորից,  Կապանից և Արցախից  մրցավայր մեկնող  աթլետները:

 

Այլ նորություններ