Քաթարի մայրաքաղաք Դոհայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում այսօր՝ հոկտեմբերի 7-ին, ռինգ դուրս եկավ 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը: Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկը 3:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Պապուա Նոր Գվինեան ներկայացնող Կիամա Չարլզի նկատմամաբ և դուրս եկավ հաջորդ փուլ:
1/8-րդ եզրափակիչ փուլում Սողոմոնյանի մրցակիցը ալժիրցի Մուհամեդ Ֆլիսին է: Մենամարտը տեղի կունենա հոկտեմբերի 9-ին:
Նախօրեին 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը 3 ռաունդներում էլ առավելության հասավ կորեացի Լիմ Հյունչուլի նկատմամբ և դուրս եկավ հաջորդ փուլ: 56 կգ քաշային Արամ Ավագյանը 3 ռաունդներում էլ պարտվեց Բաքվի Եվրոպական խաղերի փոխչեմպիչոն, Բելառուսիան ներկայացնող Ասանաու Դմիտրիին: 1/8 եզրափակիչ փուլում Բաչկովը կմրցի Թուրքմենստանը ներկայացնող Ազիզ Բեբիտովի հետ: Մենամարտը տեղի կունենա հոկտեմբերի 8-ին:
Լուսանկարը՝ News.am