ՀՖՖ –ն ամփոփել է անցնող տարվա լավագույն ֆուտբոլիստ և լավագույն մարզիչ անվանակարգերի քվեարկության արդյունքները:
Հայաստանի 2020 թ. լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել ՀՀ հավաքականի ավագ, Իտալիայի << Ռոմա >> -ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։
Նա մեր ֆուտբոլում լավագույնի պատվին արժանացավ 10 –րդ անգամ։
Երկրորդը Հայաստանի ազգային հավաքականի և Ղազախստանի << Աստանայի >> կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանն է:
Լավագույն եռյակը եզրափակում է Հայաստանի ազգային հավաքականի և Սլովակիայի << Ժիլինա >> ակումբի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը:
Մարզիչների լավագույն եռյակը դասավորվել է հետևյալ հաջորդականությամբ․ Խոակին Կապառոս / ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ /, Վարդան Բիչախչյան / Երևանի << Արարատի >> գլխավոր մարզիչ / և Ռաֆայել Նազարյան / Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի և ԲԿՄԱ-ի գլխավոր մարզիչ/։