ՔԱՌԱՍՈՒՆ ՏԱՐԻ ԱՌԱՋ

11:11 - 05 Հուն, 2020

Այս տարի լրանում է մոսկովյան   օլիմպիական ամառային  22-րդ  խաղերի անցկացման 40 տարին։ ՌԴ ԱՕԿ –ը  հոբելյանին նվիրված   տոնական միջոցառումների էր նախապատրաստվում։ Ծրագրվում էր  գեղեցիկ, լայնամասշտաբ միջոցառում։ Հրավիրվելու էին  հյուրեր, միջազգային օլիմպիական շարժման ներկայացուցիչներ, միջազգային ֆեդերացիաների ղեկավարներ և մոսկովյան խաղերի մրցանակակիրներ: 

Կորոնավիրուսի  համավարակի պատճառով  << Լուժնիկիում >> նշանակված հանդիսությունը չեղարկվել է և կանցկացվի առցանց տարբերակով։

Կազմակերպիչները հաշվի են առել այն հանգամանքը, որ հուլիս-օգոստոս ամիսներին  դժվար թե թույլատրվի լայնածավալ զանգվածային միջոցառումներ անցկացնել։

<< Մոսկվա  -80 >> -նն  անցկացվել է  ԽՍՀՄ մայրաքաղաքում ՝ հուլիսի 19-ից օգոստոսի 8-ը։

Մոսկովյան մարզահանդեսում, ԽՍՀՄ հավաքականների կազմերում, հայաստանցի մարզիկներից  չեմպիոն են դարձել ծանրորդ Յուրի Վարդանյանը, մարմնամարզիկ Էդվարդ Ազարյանը, փոխչեմպիոն ՝ սուսերամարտիկ Աշոտ Կարագյանը / արծաթ և բրոնզ /, ջրացատկորդ Սիրվարդ էմիրզյանը  և երրորդ մրցանակակիր՝  ֆուտբոլիստ Խորեն  Հովհաննիսյանը, ջրացատկորդ Դավիթ Համաբարձումյանն ու  մականորդ Սոս Հայրապետյանը։ 

 

Այլ նորություններ